Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրավիրել են 2020-ի մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:
Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է հրավերի փոխանցումը, սակայն թուրքական կողմը դեռևս չի արձագանքել:
Պարբերականը նշում է, որ մինչ այժմ Թուրքիայի որևէ առաջնորդ չի կանգնել Կարմիր հրապարակի բեմին շքերթի ժամանակ:
Թուրքիան չի նշում Հաղթանակի օրը, քանի որ պաշտոնապես չի մասնակցել Երկրորդ աշխարհամարտին: Սակայն, ըստ պարբերականի, հրավերի ընդունումը շրջադարձային կլինի ռուս-թուրքական հարաբերությունների համար: