Այսօր Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» ծրագրի ավարտին նվիրված press-cocktail՝ հյուրերի և ժյուրի մասնակցությամբ:
«Ոսկե ծիրան» փառատոնի և «Կորիզ» ծրագրի կազմակերպիչ Վարդան Հակոբյանի խոսքով՝ 2011 թվականի մարտ-մայիս ամիսներին ստացվել է 200 կարճամետրաժ ֆիլմերի հայտ, որոնցից ընտրվել է 23-ը՝ 16 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մարոկկոյից և այլ երկրներից: Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում եղել են Օլգա Շերմուդը՝ ՌԴ-ից, Կարինե Թորոսյանը՝ Կանադայից, Թիերի Վոլյուլեն: Փառատոնային օրերի ընթացքում (հուլիսի 10-15-ը) պրոֆեսիոնալ ժյուրին դիտել է բոլոր ֆիլմերն ու այսօր երեկոյան փակ քվեարկության ընթացքում կորոշի, թե որ ֆիլմն է հաղթել «Կորիզ» ծրագրում:
Հաղթող ֆիլմի անվանումը կհրապարակվի փառատոնի փակման արարողությունից հետո:








































