Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Բաքվի հայտարարությունը լուրջ է՝ սպառնում են գնալ ռազմական ճանապարհով. Երևանը պետք է առաջ տանի «Միացման» գաղափարը

«Հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերն են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Բրատիսլավայում 3.5 ժամ կայացած հանդիպման ժամանակ»,-«Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նաղդալյանի փոխանցմամբ՝ Մնացականյանն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։

Սլովիակիայի մայրաքաղաքում մեկնարկած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Արբեջանը, որը հակված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, այդ փաստաթղթում ևս շարունակում է պնդել․«Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»: Հաջորդ քայլը, Բաքվի պատկերացմամբ, պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Կարգավիճակի սահմանումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացների շրջանակներում՝ Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական և հավասար մասնակցությամբ, այսինքն՝ հայկական և ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության բացառապես օրինական և ժողովրդավարական գործընթացում»:

https://www.aysor.am/news_images/497/1489348_1/26.thumb.jpg

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից այս փաստաթուղթը շրջանառության մեջ դնելը պատահական չէ և պարունակում է որոշակի մեսիջներ.«Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հետևյալն էր, եկեք ստեղծենք վստահության մթնոլորտ, հետո ավելի առարկայական բանակցություններ վարենք։ Հիմա Ադրբեջանն այս հայտարարությունը տարածեց՝ արտգործնախարարների համատեղ հայտարարությունը տապալելու համար։

Իրենք ասացին՝ կարգավիճակի հարցը կարևոր է ու պետք է ֆիքսել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։ Այսինքն՝ իրենք իրենց դիրքորոշումը չեն փոխել։ Եվ երկրորդ մասը վերաբերում է հայ ու ադրբեջանցի համայնքներին, նրանց իրավունքներին։ Հիմա հարց է առաջանում՝ Ադրբեջանում արդյոք հարգում են մարդու իրավունքները, պարզ է, որ դա զուտ ֆորմալ մասն է, իսկ էությունը՝ առաջին մասն էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը մտահոգված էր, որ կարող է գործընթացն ընթանալ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ.«Այո՛իրենք համաձայնվեցին, բայց հասկանում են, որ նման զարգացումն իրենց օգտին չէ ու հիմա ուզում են պրոցեսը կապել կարգավիճակի հետ։

Իրենք վերադառնում են իրենց կոնցեպցիային»։

Հարցին արդյոք նման պարագայում Հայաստանը պետք է հայտարարի բանակցություններից դուրս գալու մասին, Ստեփան Գրիգորյանն արձագանքեց.«Ես չեմ կարծում, որ կան բանակցություններ, իսկ հանդիպումներից հրաժարվելու իմաստ չկա, հարվածը մեզ վրա կդրվի։Մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ինչ ենք անելու,շատ արագ պետք է արձագանքենք։ Ըստ իս՝ «Միացման» գաղափարը պետք է ակտիվ առաջ տանել, իհարկե այն այսպես թե այնպես ընթանում էր, բայց հիմա ավելի առարկայական պետք է դառնա միացումը։ Պետք է Ղարաբաղի հետ էլ ավելի հստակ համատեղ գործունեություն ծավալենք, միավորենք մեր տարբեր ինստիտուտները՝ նաև ուժայինները, որ համատեղ ջանքերով հակահարված տանք Ադրբեջանին, եթե իրենք որոշեն ռազմական ճանապարհով գնալ»։

Քաղաքագետը Բաքվի հայտարարությունը լուրջ է համարում ու նշում է՝ ինչ-որ ժամանակ հետո նրանք կարող է գնան ուժային լուծումների.«Պետք է հզորացնենք ոչ միայն բանակը, այլ կրկնում եմ «Միացման» գաղափարը պետք է հետևողականորեն ուժեղացնենք, դա շատ կարևոր է հիմա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում