Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ասել է, որ լատինաամերիկացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը հետաքրքրվում էր Մերձավոր Արևելքի իրադարձություններով և ամեն օր աղոթում էր իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ներկայումս բոլոր պետությունների ղեկավարներից ամենատարեցը՝ խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, հատուկ հայտարարությամբ հարգել է Մարկեսի հիշատակը:
«Ես պատիվ եմ ունեցել հանդիպելու նրա հետ Կոլումբիայում: Նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացին: Նա ինձ ասում էր՝ քանի դեռ ձեր երկիրը պառակտված է, պառակտված է նաև իմ սիրտը: Ես ամեն օր աղոթում եմ, որպեսզի ձեզ մոտ խաղաղություն լինի»,- ասել է 90-ամյա նախագահը:
Պերեսի խոսքերով՝ Մարկեսը պատրաստվում էր Իսրայել այցելել, երբ խաղաղություն լինի:






































