ԵԱՀԿ առաքելությունը կիրակի օրը սկսում է բանակցություններ անցկացնել անջատողականների հետ զենքի հանձնման շուրջ՝ հաղորդում է Reuters-ը: Նախօրեին իշխանությունները Զատկի տոնի կապակցությամբ մտադիր էին դադարեցնել հակաահաբեկչական օպերացիայի շրջանակում ակտիվ գործողությունները, և բանակցողները պատրաստվում են օգտվել զինադադարից՝ իրավիճակը մեռյալ կետից շարժելու համար: Անջատողականները պահանջում են «Աջ սեկտորի» զինաթափում, մինչ իրենք կզինաթափվեն:
Reuters-ի հաղորդմամբ՝ բանակցային առաքելությունը կգլխավորի բրիտանացի դիվանագետ Մարկ Էտերինգթոնը՝ ԵԱՀԿ ուկրաինական առաքելության փոխնախագահը: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ում հետ են բանակցություններ սկսելու:










































