Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հիշեցնենք` այսօր Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
https://twitter.com/MFAofArmenia/status/1202239230791081984?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1202239230791081984&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F549193.html