Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Կդիմենք դատարան և այդ գումարները հետ կվերադարձնենք. Վանաձորի քաղաքապետը՝ Վահրամ Բաղդասարյանի ընկերության մասին

«Վանաձորում հազարավոր գույքեր կան, որոնց մասով գույքահարկ է վճարվում, նույնն էլ մեքենաների հետ կապված։ Մենք ինչպե՞ս պետք է կարողանայինք մտնել բազա՝ ճշտել, թե այդ գույքահարկերը ճիշտ են վճարվում, թե քիչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ կապված ընկերության վերաբերյալ քրեական գործին։

Ասլանյանի խոսքերով, սակայն, այս քրեական գործը իրենց զգոնացրել է, և իրենք ավելի հետևողական են, որպեսզի ճիշտ գույքահարկեր վճարվեն համայնքային բյուջե։

Նշենք, որ ոստիկանությունն ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հիմնադրած «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքի մասին կեղծ տեղեկություններ է հայտնաբերել, որոնց հիման վրա ընկերությունն անշարժ գույքի դիմաց ավելի քան 4 անգամ քիչ գույքահարկ է վճարել համայնքին։ Փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետի որոշման մեջ նշված է. «Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք, ելնելով խմբային շահերից և անձնական դրդապատճառներից, գիտակցելով, որ քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է 40 միլիոն դրամը, 2009 թվականի հուլիսի 16-ին կազմել և իրենց ստորագրությամբ հաստատել են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին ուղղված կեղծ գրություն, որում, առանց համապատասխան հիմքերի, կեղծ տեղեկություններ են ներառվել հիշատակված անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ»։

2005 թվականին «Վանսեյսմշին» անշարժ գույքի գնահատող ընկերության կազմած տեղեկանքի համաձայն՝ շենքի իրական արժեքը կազմել է 130 միլիոն 102 հազար դրամ։ Մինչդեռ, ընդամենը չորս տարի անց Կադաստրի պետական կոմիտեն «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող ֆաբրիկայի շենքի արժեքը նվազեցրել է 3,2 անգամ և այդ մասին գրություն ուղարկել Վանաձոր համայնքի ղեկավարին։ Ոստիկանության բաժնի պետն իր որոշման մեջ նշել է, որ Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքն զգալիորեն նվազեցվել է, որի արդյունքում անցած 10 տարիներին անշարժ գույքի գույքահարկի գումարը պակաս է հաշվարկվել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Ըստ ոստիկանության՝ ՀՀ «Գույքահարկի մասին» օրենքի համաձայն՝ 40 միլիոն դրամից բարձր կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափը 4,5 անգամ թանկ է մինչև 40 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների համեմատ։ Այս դեպքում «ՎԱԲԱ» ընկերությունն անցած տասը տարիներին շուրջ 1 միլիարդ դրամի վնաս է պատճառել Վանաձոր համայնքին։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ եթե քննության ընթացքում պարզվի, որ իսկապես սխալ, քիչ մուտքեր են արվել համայնքային բյուջե, ապա իրենք կդիմեն դատարան նախկինում չվճարված գումարները հետ ստանալու պահանջով։ «Իրավական մեխանիզմներ կան, մենք կճշտենք, եթե նման հնարավորություն լինի, ապա անպայման այդ գումարները հետ կվերադարձնենք»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով. «Այս դեպքից հետո, ճիշտն ասած, կասկածներ են առաջացել, որ այլ ընկերություններ ևս հնարավոր է դրան դիմած լինեն։ Մենք մեր բազաները կթարմացնենք, կճշտենք հիմնականում մեծ ընկերությունների հետ կապված, համադրումներ, ճշտումներ կանենք անպայման։ Ամեն դեպում ուզում եմ ասել, որ սա բացառիկ դեպք չէ, նախկինում էլ են եղել նման դեպքեր, և մենք մեր բազաները կթարմացնենք անպայման»։

Մեր դիտարկմանը՝ չի՞ կարծում, որ այս մեխանիզմը հնարավոր է եղել աշխատացնել, քանի որ ընկերությունը կապված է Վահրամ Բաղդասարյանի հետ, Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չեմ ուզում նման տարբերակում մտցնել։ Գուցե կա, գուցե չկա, բայց ես դրանից տեղեկացված եմ այնքան, որքան դուք՝ ոստիկանության հաղորդագրությունից։ Ինչ վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, եկեք ես չմեկնաբանեմ։ Իրավական գործընթաց է գնում, նախաքննություն է իրականացվում։ Երբ որ նախաքննությունը կավարտվի, բոլորս էլ կիմանանք, կտեսնենք, թե ինչի արդյունքում է դա եղել կամ, առհասարակ, այդ փաստը հաստատվում է, թե ոչ։ Եկեք առաջ չընկնենք գործողություններից և դրա տակ ինչ-որ աստառներ չփնտրենք»։

Վահրամ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հարցերին հրաժարվեց պատասխանել, ասաց՝ չի կարող հեռախոսով խոսել անձնական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանին պատկանող այս և մեկ այլ ընկերություն տարիներ առաջ էլ հայտ էին ներկայացրել երկրաբանական ուսումնասիրություններ սկսելու Լոռու մարզի Արդվի և Մղարթի համայնքների վարչական տարածքում ոսկու հանք շահագործելու նպատակով։ Տեղի բնակչությունը, սակայն, ընդվզեց, և հանքավայրը չշահագործվեց։

Ինչ վերաբերում է վերը հիշատակված ֆաբրիկային, ապա 2003 թվականին «ՎԱԲԱ» ընկերությունը սնանկացած ֆաբրիկայի շենքը ձեռք էր բերել ընդամենը 2,5 միլիոն դրամով՝ 52 անգամ էժան երկու տարի անց գնահատված արժեքից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում