Wednesday, 01 07 2026
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել

Պակիստանում պարզել են 600-ից ավելի աղջիկների ինքնությունը, որոնց վաճառել են չինացի փեսացուներին

Պակիստանում կարողացել են պարզել 629 աղջիկների ինքնությունը, որոնց 2018 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ ընկած ժամանակաշրջանում տարել են Չինաստան՝ ամուսնանալու չինացի փեսացուների հետ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Սահմանային հսկողության տվյալների պակիստանյան բազայում պահպանվել են տեղափոխված անձանց նույնականացման համարները, չինացի ամուսինների անունները և ամուսնությունների կնքման ամսաթվերը: Մայիսին Պակիստանում մի քանի տասնյակ չինացիներ ու պակիստանցիներ են ձերբակալել նման ամուսնությունների կազմակերպման կասկածանքով:

Սկզբում հարսնացուների առևտրի հետաքննությունն ակտիվորեն քր ընթանում, բայց այնուհետև, պակիստանցի պաշտոնյաների ճնշման ներքո այն դանդաղել է։ Աղբյուրները, որոնք ծանոթ են հետաքննությանը, նշում են Պակիստանի կառավարության կողմից գործադրվող լուրջ ճնշման մասին, որը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում բարդացումներ չի ցանկանում: Պատճառն, ամենից առաջ, տնտեսական է:

Պակիստանից քրիստոնյա ակտիվիստ Սալիմ Իքբալը, որն օգնում է տուն վերադարձնել ստիպողաբար ամուսնացած կանանց, պնդում է, որ Չինաստանի և Պակիստանի իշխանությունները չեն փորձում գտնել ու վերադարձնել վաճառված աղջիկներին: Նրա խոսքով՝ հաջողվել է Պակիստան վերադարձնել նրանցից ընդամենը 50-ին:

Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պատմել է, որ բոլոր աղջիկները վաճառվել են իրենց իսկ ընտանիքների կողմից:

Առավել հաճախ մարդկանց առևտրի զոհեր են դառնում Պակիստանի փոքրաթիվ ու աղքատության ճիրաններում հայտնված քրիստոնեական համայնքի աղջիկները: Իսլամական հանրապետության բազմաթիվ քրիստոնեական ընտանիքներ չինացի փեսացուի հետ ամուսնության մեջ վաստակելու կամ իրենց նյութական դրությունը բարելավելու շանս են տեսնում: Կանանց վաճառքի և առևանգման հետ կապված իրադրությունը շարունակում է բարդանալ Չինաստանում սուր գենդերային դիսբալանսի ֆոնին այն բանի պատճառով, որ այս երկրի կառավարությունը երկար տարիներ «մեկ երեխայի» քաղաքականություն էր վարում՝ սահմանափակելով ծնելիությունը:

Չինական ընտանիքները նախընտրում էին ունեալ տղա երեխաներ, ինչը հանգեցնում էր մեծաթիվ աբորտների: Եթե աղջիկներին հաջողվում էր, այնուամենայնիվ, ծնվել, ապա նրանցից շատերին պարզապես չէին գրանցում: Ժամանակի հետ տղամարդկանց ու կանանց միջև քանակական տարբերությունը մեծացել Է: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ այսօր Չինաստանում ապրում է ավելի քան 1 մլրդ 404 մլն մարդ, նրանցից տղամարդիկ մոտավորապես 34 միլիոնով ավելի են, քան կանայք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում