Անգլիայի եկեղեցու սինոդը մտահոգություն է հայտնել, որ այս կրոնը առաջիկա 20 տարիների ընթացքում կարող է ամբողջությամբ վերանալ: Այս մասին հաղորդում է Kipa-Apic կայքը: Որոշ կանխատեսումներ վկայում են, որ Անգլիկան եկեղեցին այլևս չի կարող գործել: Բրիտանական The Daily Telegraph-ին նման կանխատեսումներ է արել Անգլիկան եկեղեցու գլխավոր սինոդի անդամ Պատրիկ Ռիչմոնդը, որն ամփոփել է Սինոդի՝ վերջերս Յորքում կայացած նիստի արդյունքները:
Անգլիկան եկեղեցու ծերացումն ամենալուրջ խնդրն է համարվում: Եկեղեցու անդամների միջին տարիքը կազմում է 61 տարեկան: Մինչև 2020 թ. Անգլիկան եկեղեցու հետևորդների թիվը կարող է զրոյանալ, քանի որ կմահանան այդ եկեղեցու գրեթե բոլոր հետևորդները: Նույն մտահոգությունն է հայտնել նաև եկեղեցական ունեցվածքի կառավարման վարչության ղեկավար Անդրեաս Ուիթամ Սմիթն, որն ասել է, թե խնդիրներն այնքան էլ ակնառու չեն հիմա, սակայն դրանք առաջ կգան շատ արագ և կառաջացնեն կտրուկ փոփոխություններ: