Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը:
«Ձեր ջղայն տոնը մեր նյարդային բջիջները թեթև խուտուտ է տալիս, բայց ոչ ավելին. մենք չենք վախենում և շաքար չենք ստանա ձեր ջղայն տոնից»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավորների ելույթներին:
Դիմելով մասնավորապես Նաիրա Զոհրաբյանին՝ պատգամավորն ասաց. «Դուք արել եք այն, ինչ ժողովուրդն է պահանջել, իսկ եթե չանեիք, հայտնի չէ, թե հիմա դուք որտեղ կգտնվեիք: Եթե պարոն Մարությանը կլիներ սերիալներում, դուք էլ կլինեիք «Հայկական ժամանակ»-ում, եթե, իհարկե, ձեզ ընդունեին»:
Մանրամասները՝ տեսանյութում: