Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 50 մլն ֆունտ է նախապատրաստել` ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Կարմիր սատանաներ»-ի կազմում ուրուգվայցի ֆուտբոլիստը կոչված կլինի փոխարինելու Ռոբին վան Պերսիին, ով ցանկանում է հեռանալ ակումբից առաջիկա ամռանը: Կավանիի իրավունքները ձեռք բերելուց հետո «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կփորձի ևս մի քանի խաղացողների տրանսֆերներ գնել:
«Պետք է ասեմ, որ կենտրոնացել եմ և նախապատրաստվում եմ հաջորդ mրցաշրջանին: Ես պետք է 3 կամ 4 ֆուտբոլիստների իրավունքներ գնեմ»,- ասել է շոտլանդացի մասնագետը:










































