Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Լավրովի հայտարարությունները հետաքրքիր են. Բաքուն հրճվելու փոխարեն պետք է հասկանա՝ դրանք իր համար ռումբ են

Ռուսաստանը և Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում.«Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չէ: Այդ հակամարտությունը առավել երկարատևներից մեկն է ԱՊՀ տարածքում»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը: «Այսօրվա և երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»,-ասել է Լավրովը:

Ըստ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունվի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի բնակիչների կողմից։  Ռուսաստանի ԱԳ նախարարը կողմ է նաև, որ «ղարաբաղյան համայնքների» միջև շփումները, որոնք ինչ-որ փուլում իրականացվել են, վերսկսվեն: Արդյունքում, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը պետք է որոշի, թե ինչպես է ապրելու:

https://factor.am/wp-content/uploads/2019/10/dav-21.jpg

Պաշտոնական Ստեփանակերտը Լավրովի վերջին հայտարարությունները հետաքրքիր է համարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց.«Բայց մենք այդ հայտարարություններին պետք է բազմաշերտ ձևով մոտենանք, ոչ թե միակողմանի։Ադրբեջանական կողմը փորձում է դրանք ցույց տալ իրենց համար դրական լույսի ներքո, բայց դա այդպես չէ։Նախևառաջ խոսելով փոխզիջումների մասին. այստեղ որևէ նոր բան չկա, բոլոր միջնորդ երկրները պետք է խոսեն փոխզիջումների մասին, որովհետև այլ տարբերակ իրենց գնահատմամբ չկա։ Բայց չկա նաև կոնկրետ պարտադրանք, թե ինչ պետք է զիջել, դա ընդհանուր գաղափար է, որն իր մեջ տեսականորեն նշանակում է հակամարտության կարգավորման ընդհանուր փիլիսոփայություն»։

Շարունակելով Բաբայանը նշեց.«Ինչպիսի՞ փոխզիջում կարող է լինել։ Օրինակ՝ Արցախը և Ադրբեջանը մեկը մյուսին ճանաչում են որպես անկախ պետություններ, սա փոխիզջու՞մ է, թե՞ոչ։Բացի դրանից՝ Լավրովը խոսելով հակամարտության կարգավորման մասին հստակ պահեց ձևաչափը, նշեց՝ Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ, ինչը շատ կարևոր է»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հավելեց՝ այժմ ադրբեջանական կողմն առանձնակի պաթոսով տարածում է  այն  միտքը, թե Լավրովն ասել է, որ համայնքների միջև երկխոսությունը կարևոր է. «Նախևառաջ բնական է, որ չի կարող լինել նոր ձևաչափ։ Լավրովը բարձրաստիճան, փորձառու դիվանագետ է և գիտի, որ ընդհանրապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել ինչ-որ համայնքների միջև շփումների, քննարկումների տեսանկյունից՝ սխալ է։ Սա մեզ համար ընդհանրապես անընդունելի է և չկա ադրբեջանական համայնք կոչեցյալ հասկացությունը։ Դա ֆեյք քաղաքական հասկացություն է։ Կա մի ոչ կառավարական կազմակերպություն, որի պարագլուխները Ադրբեջանի իշխանությունների կամակատարներն են և ընդհանրապես որևէ կապ չունեն այն ադրբեջանցիների հետ, որոնք պատերազմի արդյունքում լքել են ինչ-որ տարածքներ, նույնիսկ չեն էլ շփվում իրենց հետ, ունեն բոլորովին այլ սոցիալական կարգավիճակ։ Ես ընդհանրապես անընդունելի եմ համարում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը  դիտարկել որպես համայնքների միջև երկխոսություն։ Բայց այս մոտեցումը մարդասիրական է՝ պետք է խոսել։ Բացի այդ՝ եթե Ադրբեջանը փորձում է  համայնքային երկոխսությունը շահարկում է զուտ Արցախի տեսանկյունից, չարաչար սխալվում է , սա մի փայտ է երկու ծայրով։Ադրբեջանը շատ լավ պետք է հասկանա, որ ինքը բազմազգ երկիր է, այնտեղ կան բազմաթիվ համայնքներ, որոնց ինքը ճնշում է, բայց որոնց հետ պետք է երկխոսության նստի։ Սա շատ բազմաշերտ գործընթաց է, միակողմանի չէ»։

Ըստ Բաբայանի՝ ընդհանուր առմամբ որևէ նոր բան չկա, երևում է, որ գործընթացի տեղաշարժի համար լուրջ հիմքեր չկան ու պետք է լցվենք համբերությամբ ու հասկանանք, որ շատ երկարատև, ժամանակատար, աշխատատար գործընթաց է․ «Լավրովն արել է հավասարակշռված հայտարարություններ, որ պետք է լինեն հումանիտար շփումներ, որ  պետք է պահպանել Հայաստան-Արցախ-Ադրբեջան ձևաչափը։ Իսկ ինչ վերաբերում է համայնքային երկխոսության մասին նրա  հայտարարությանը, ապա դա Ադրբեջանի համար իրոք ռումբ է, որովհետև ինքը լինելով բազմազգ երկիր ճնշում է այնտեղի համայնքներին ու գիտենք, թե ինչպիսի ազգային ազատագրական պայքարի հիմքեր կան այնտեղ ու վաղն ինչ օջախներ կարող են ծագել։ Այնպես որ, եթե Ադրբեջանը հրճվանքով այս կամ այն գաղափարն առաջ է  տանում, երկարատև տեսանկյունից դրա հետևանքները Ադրբեջանի համար շատ անակնկալներ կարող են բերել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում