Monday, 13 05 2024
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա

Հայաստանը քիչ է նայում արտաքին աշխարհի զարգացումներին, զբաղված է ներքաղաքական խնդիրներով. Ավիգդոր Էսկին

Շատ հաճախ զուգահեռներ են անցկացնում հրեաների և հայերի միջև՝ երկու ազգերն էլ հայտնվել են բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երկու ազգերն էլ շրջապատված են թշնամիներով, երկու ազգերն էլ ունեն հնագույն պատմություն։ Չնայած այս ամենին՝ հայ-իսրայելական հարաբերությունները չի կարելի բնութագրել կայուն։ Ո՞րն է խնդիրը․ «Առաջին լրատվական»-ի հարցին իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը պատասխանեց․ «Հայ-իսրայելական հարաբերությունները կայուն չեն, որովհետև դրանք չեն էլ եղել։ Հետաքրքրություն չի եղել երկկողմանի։ Այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, հայտնվեց դժվար պայմանում՝ բլոկադան Հայաստանին մղեց Իրանի հետ հարաբերությունների մերձեցմանը, որը կոտրեց Իսրայելի հետ հարաբերությունների ստեղծման ցանկությունը։ 1990-ականներին Իսրայելի կառավարությունը բազմիցս դիմել է Հայաստանի իշխանություններին դիվանագիտական, առևտրային հարաբերություններ ստեղծելու համար, սակայն Հայաստանի իշխանություններն այդպես էլ չեն պատասխանել։ Այժմ իրավիճակը փոխվել է, և Հայաստանի ներկայիս իշխանությունները հետաքրքրված են Իսրայելի հետ բարեկամական հարաբերությունների ստեղծմամբ։ Այսինքն՝ այժմ մենք բացում ենք նոր, սպիտակ էջ մեր հարաբերություններում»։

Ըստ ձեզ՝ ի՞նչը կարող է խոչընդոտ հանդիսանալ այդ սպիտակ էջի բացմանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ավիգդոր Էսկինը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ առաջ եկած նոր միտումները պետք է երկու կողմերին մղեն մերձեցման։ Ինչո՞ւ Իսրայելն այսօր պետք է շատ ավելի հետաքրքրված լինի Հայաստանով։ Առաջին հերթին, ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհն է Հայաստանին անարդար նայում, բայց գուցե հիմա կհասկանան, թե ինչ աշխարհաքաղաքական նշանակություն ունի Հայաստանը։ Երբ այսօր մենք տեսնում ենք Թուրքիայի, Էրդողանի ագրեսիվ մոտեցումները, Հայաստանը, ինչպես Վրաստանը, դա այն բուֆերային գոտին է, որն արգելակ է հանդիսանում պանթյուրքիզմի ընդլայնմանը։ Այնպես որ, տարածաշրջանի կայունության համար Հայաստանը շատ կարևոր դերակատարություն ունի։ Եվ, ըստ այդմ, զարգացած Հայաստանը ոչ միայն պետք է հայերին, այլ նաև ամբողջ տարածաշրջանին։ Ահա դա է պատճառը, որ այսօր Իսրայելն ավելի շատ է հետաքրքրված Հայաստանով՝ Թուրքիայի ագրեսիվ պահվածքից ելնելով»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում