Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այս իշխանությունը մեր տունը ազատեց գողերից, բայց լավ չեն կառավարում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

– Այսօր Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն էր, ենթադրվում էր, որ միջնորդությունների փուլով կանցնի, և այդպես էլ եղավ: Ձեզ հասկանալի՞ է դատավարության ընթացքը:

– Շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանը և իր թիմը անում են ամեն ինչ, որ հետաձգեն մեղադրական եզրակացության ընթերցումը: Երբ որ դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացությունը, և կսկսվեն ապացույցների, վկայությունների վերաբերյալ գնահատականները, մեր ժողովուրդը կտեսնի, թե ինչ սարսափելի բան է կատարվել Մարտի 1-ին: Քոչարյանը և իր թիմը խուսափում են սրանից՝ հույս ունենալով, որ ինչ-որ ժամանակ իրավիճակը կփոխվի՝ այս իշխանությունը ինչ-որ պահի կթուլանա կամ իրենք պրոբլեմներ կսարքեն և այդպես կկարողանան խուսափել պատասխանատվությունից:

– Ի դեպ, Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն կներկայացվի:

– Տպավորություն է ստեղծվում, որ տարբեր միջնորդություններով կարելի է անընդհատ ձգձգել այս գործը. սովորաբար սրանից չեն օգտվում, բայց Քոչարյանի դեպքում գործում է հակառակ կանոնը, նրանց պետք է իրավիճակի փոփոխություն՝ ի նպաստ իրենց:

– Եթե մարդը կալանքի տակ է, ձգձգելու իմաստը ո՞րն է:

– Եթե մեղադրական տեքստը հրապարակվի, նրանք քաղաքականապես պարտված կլինեն և շատ լավ հասկանում են դա:

– Ավելի ուշագրավ է դառնում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նոր հրապարակումը, որտեղ նկարագրվում է ՍԴ-ի և իշխանության համագործակցությունը կեղծարարության ինստիտուտը հիմնադրելու հարցում: Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու է ժամանակային այդ փուլն ընտրվել, քիչ է խոսվում 2003-ից առաջվա իշխանության մասին: Դուք այդ իշխանության ներկայացուցիչ եք, ճիշտ կլինի դուք պատասխանեք այդ հարցին:

– Վ. Գրիգորյանը շատ պարզ փաստարկները նշել է: Ընտրակեղծարարության այն ծավալը, որը ենթադրում է պետական իշխանության կողմից իրականացված, համակարգված կեղծում, տեղի է ունեցել 2003 թվականից սկսած… Սա առաջին սիմպտոմն է, որ պետական կեղծարարություն է իրականացվել, ընտրակաշառքի բաժանում, բռնություններ՝ սրանք այլ սիմպտոմներ են: Բացի սրանից, 2003թ., երբ Գագիկ Հարությունյանի գլխավորած ՍԴ-ն որոշում ընդունեց առաջարկել վստահության հանրաքվե անցկացնել, դրա պատճառով ՍԴ-ի վրա ծանր ճնշումներ գործադրվեցին. սա էլ է կարևոր ցուցիչ: 2005թ. փոփոխությամբ ՍԴ-ն լիազորված չէ լուծել ընտրական վեճերի հետ կապված հարցեր, այլ լիազորված է լուծել ընտրական վեճերի վերաբերյալ որոշումների հետ կապված հարցեր… Այսինքն՝ կապել են ՍԴ ձեռքերը:

– Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՀԱԿ ներկայացուցիչը:

– Խոսքն Ավետ Պողոսյանի մասին է, որը մինչև 2016թ. եղել է ՀԱԿ վարչության անդամ, բայց հետագայում, հավանաբար, նա կուսակցությունից դուրս է եկել:

– Քաղաքական շրջանակներում մեկնաբանություններ կան, որոնք ՀԱԿ-ՔՊ համագործակցության վրա են հիմնվում:

– Դա ես հերքում եմ, Կոնգրեսի և ՔՊ-ի միջև համագործակցության որևէ նշույլ չկա… Կոնգրեսի և ՔՊ-ի միջև իշխանության ձևավորման հարցում չկա որևէ համագործակցություն:

– Ձեզ անգամ մեղադրում են ստվերային կառավարմանը մասնակցելու համար, դուք ասում եք՝ համագործակցություն չկա:

– Ի՞նչ անենք, երդվե՞նք, որքան շատ ես պնդում, այնքան քիչ են հավատում: Դա շատ խոր և շատ նուրբ քաղաքական խաղ կլիներ, որին ո՛չ ՔՊ-ն, ո՛չ ՀԱԿ-ը ընդունակ չեն, և դա լավ է: Մենք ինքնուրույն քաղաքական ուժ ենք, որը շատ հարցերում այս իշխանության հետ համաձայն չէ: Կարող եմ ասել, թե որ շրջանակում ենք համաձայն. ինչպես կարող ենք համաձայն չլինել Մարտի 1-ի գործով արդարադատության հարցում, ՍԴ ճգնաժամը լուծելու հարցում: Բնականաբար, եթե պետք լինի, նաև կօգնենք: Բայց բազմաթիվ հարցերում տեսնում ենք նաև սխալներ: Շատ կուզեմ, որ այս քննադատությունը չընկալվի որպես նախկին իշխանություններին ինչ-որ լավ վիճակի մեջ դնելու փորձ: Հիմա երբ իշխանություններին քննադատում ես, շատերն ասում են՝ կարո՞ղ է Սերժն էր լավը: Այդ հարցը մեզ համար միանշանակ է՝ հաստատ այս իշխանությունը ավելի լավն է, քան Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի ավազակապետական իշխանությունը, որը զբաղված էր ժողովրդի թալանով… Մենք շատ բարձր ենք գնահատում, որ այս իշխանությունը մեր տունը ազատեց գողերից, բայց դա չի նշանակում, որ այդ տունը կառավարելու իդեալական համակարգ են ստեղծել, իրականում լավ չեն կառավարում: Այսինքն՝ չգողանալը շատ լավ է և մեծ առաջընթաց է, բայց դա բավարար չէ մեր ուզած երկիրը ստանալու համար:

Կա մի ուղղություն, որի մասին կցանկանայի խոսել, որտեղ այս իշխանությունը շատ լուրջ խնդիրներ ունի. դա հակամենաշնորհային քաղաքականության խնդիրն է: Որպես օրակարգ հռչակել են, բայց ես հիմա կխոսեմ փաստերից. կա «Տաշիր գրուպի» Սամվել Կարապետյանը, որը միգուցե շատ լավ մարդ է… Ս. Կարապետյանին է պատկանում ՀԷՑ-ը, նրա կառավարմանն էր հանձնված ԲԷՑ-ը, նրան է պատկանում Հրազդանի ՋԷԿ-ը, որը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, մեկ շաբաթ առաջ գնեց Սևան-Հրազդան կասկադը: Տեղեկություններ կան, որ Ձորագես ՀԷԿ-ը, որը Ս. Սարգսյանի, Միշիկի ձեռքին էր, հիմա դա էլ է Ս. Կարապետյանի ձեռքում, այսինքն՝ էներգետիկան՝ ոչ միայն էլեկտրացանցերը, այլ նաև էներգիա արտադրող շատ լուրջ պոտենցիալ է կենտրոնացած նրա ձեռքում: Նախ՝ կա շահերի բախում. արտադրում է, ինքն իրենից գնում է, հետո բաշխում է հանրությանը. սա տարրական մենաշնորհ է: Նա նաև «Յուքոմի» ահռելի  բաժնեմաս ունի և բանակցություններ է տանում «Բիլայնը» գնելու համար: Այսինքն՝ կա նպատակ Հայաստանի ստրատեգիական ռեսուրսները՝ էներգետիկան և կապը մի մարդու ձեռքը վերցնելու… Ո՞ւր է պետությունը:

Մենաշնորհացումը քանդում է ցանկացած պետություն… Չի կարելի երկրի ողջ ռեսուրսը կենտրոնացնել Սամվել Կարապետյանի ձեռքում, դա կարող է դառնալ չարիք երկրի համար, մամուլում արդեն հրապարակումներ կան այն մասին, որ Վանեցյանի հետ ուզում է կուսակցություն ստեղծել: Ինչ է նշանակում ունենալ քաղաքական նպատակներ և ունենալ այդ ռեսուրսները քո ձեռքում: Նիկոլ Փաշինյանը մի պարզ բան պետք է հասկանա, ոչ միայն ինքը, այլ նաև ամբողջ քաղաքական համակարգը կարող է ակամա վերածվել մարիոնետի այդ մարդու ձեռքում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում