Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Եթե այդ հարցին չվերադառնանք, չենք ունենա ցանկալի ոստիկանություն և ԱԱԾ. ինչու իշխանությունը մերժեց «Լուսավոր Հայաստանին»

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական չեն դառնա։ Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին։ «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել էր օրենսդրական փաթեթ, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում կարող են նշանակվել անձինք, ովքեր նախկինում չեն աշխատել համակարգում և բավարարում են պատգամավորներին առաջադրվող պահանջներին։

«Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ կողմ էր արտահայտվել ու կողմ քվեարկել «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված օրենքի նախագծին առաջին ընթերցման ժամանակ։ Սակայն երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում օրենսդրական փաթեթի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ նախագիծը չեն կարող ընդունել, քանի որ «չեն կարողացել գտնել այնպիսի մոդել, որը իրոք ազատականացված կլինի ու թույլ կտա ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ափսոսում է, որ օրենքի նախագիծը չընդունվեց։ «Կարծում եմ՝ սա այս խորհրդարանում քննարկվող ամենալուրջ ու կարևոր հարցերից մեկը պետք է լիներ։ Եթե խնդիր ունենք փոխել ոստիկանական ու ԱԱԾ-ական տարիներով ձևավորված արատավոր համակարգը, եթե խնդիր ունենք ունենալ իրոք ոստիկանություն և իր բուն խնդիրներով զբաղվող ԱԱԾ, ուրեմն պետք է այդ համակարգերից դուրս գտնվող մարդիկ ղեկավարեն այդ կառույցները և անկաշկանդ՝ համակարգերի թելադրանքներից զերծ ու առանց համակարգերի պատկերացումների վերափոխեն, ժամանակի ոգուն համահունչ վերաձևեն դրանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Գուցե տարիքային շեմը պետք է բարձրացվեր, կարծում եմ՝ 25 տարեկանը ցածր շեմ է այդ պաշտոնների համար, բայց ես միանշանակ կողմ եմ, որ ուժային կառույցների ղեկավարները չլինեն ուժային կառույցից, այլ պետք է լինեն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կառույցներից դուրս գտնվող մարդիկ։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Այս տարիներին մենք տեսել ենք, թե ինչ կարգի ուժային կառույցներ ենք ունեցել։ Դրանք ըստ էության դառնում են մահակ իշխանության ձեռքին քաղաքական խաղերի ժամանակ։ Բայց այդպես չպետք է լինի։ Վստահ եմ՝ դեռ վերադառնալու են այս հարցին։ Հակառակ դեպքում մենք չենք ունենա ցանկալի ոստիկանություն և ցանկալի ԱԱԾ»։

ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ օրենսդրական փաթեթի չընդունվելը նշանակում է, որ ոստիկանապետ և ԱԱԾ պետ կնշանակվի այդ համակարգերի ներսից մեկը, որը, շատ հնարավոր է՝ բազմաթիվ թելերով կապված կլինի այդ համակարգերում գործող կլանների, կոռումպացված ներկայացուցիչների հետ ու ոչ մի լուրջ բարեփոխում չի իրականացվի։ «Իսկ օրենքի ընդունման դեպքում համակարգից դուրս գտնվող և այդ համակարգի հետ ոչ մի թելերով չկապված մարդը կարող էր գործել անկաշկանդ ու այդ համակարգերը մաքրեր ոչ պրոֆեսիոնալներից և կոռումպացված չինովնիկներից։ Մի խոսքով՝ դժվար թե ապագայում ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում լուրջ բարեփոխումների ականատես լինենք»,- կարծում է քաղաքագետը։

Մեր հարցին՝ արդյոք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված «Լուսավոր Հայաստան»-ի քայլերը դերակատարություն ունեցել են, որ իշխանությունը երկրորդ ընթերցմամբ արդեն դեմ արտահայտվեր «Լուսավորի» նախագծին, քանի որ սկզբում իշխանությունը կողմ էր դրան, Արմեն Վարդանյանը կարճ պատասխանեց. «Չէ, չեմ կարծում, որ դա դեր է խաղացել»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով էլ՝ փոփոխություններով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն տարվում են դեպի համակարգերի ավտորիտարացում, և քաղաքական դարձնելով նշանակումները, չի ապահովվում փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմը։ Բաբաջանյանի խոսքերով՝ Զինված ուժերում գործող հաջողված մոդել կա, և կարելի է գնալ այդ ճանապարհով, կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարել, համապատասխան նախարարություններ ստեղծել, իսկ ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարները լինեն մասնագետներ, համակարգի ներկայացուցիչներ։ «Կառուցվածքային առումով դա հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ստանան նախարարության կարգավիճակ, դրանց ղեկավարները նշանակվեն իշխող քաղաքական ուժի մեծամասնության կողմից, բայց, միևնույն ժամանակ, ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը շարունակեն պաշտոնավարել որպես պրոֆեսիոնալներ»,- ընդգծեց անկախ պատգամավորը:

Հիշեցնենք, որ այս համակարգերում էլ կողմ չեն ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելուն։ Օրինակ՝ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի համար կարծիք հայտնելը ճակատագրական եղավ։ Նա, վերջերս անդրադառնալով այս նախագծին, ասել էր. «Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ, ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»։ Քոչարյանը նաև հավելեց, որ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում: Հենց այս հայտարարությունից հետո էլ նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում