Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար առաջարկում է Էրնեստո Վալվերդեյի թեկնածությունը: Այդ մասին հայտում է Goal. com-ը:
«Ատլետիկ»-ի ներկայիս գլխավոր մարզիչն ընդգրկվել է այն մասնագետների ցուցակում, ովքեր կարող են գլխավորել կատալոնական ակումբը Խերարդո Մարտինոյի հրաժարականից հետո:
Սուբիսարետան հուսով է, որ Վալվերդեն ընտրություն կկատարի «Բարսելոնա»-ի օգտին:







































