Սա պատվով, առանց որևէ գնահատականի հեռանալու հնարավորություն է։ Չի կարող որևէ կերպ որակվել որպես նվաստացուցիչ, ավելին ասեմ՝ գործող Սահմանադրական դատարանի մասին օրենքով արդեն իսկ կա կարգավորում, որ մինչև տարիքային շեմը լրանալը ՍԴ դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հարցին, եթե որևէ դատավոր չցանկանա դիմել, ինչպե՞ս են պատրաստվում այդ դեպքում լուծել սահմանադրական ճգնաժամը, նախարարն արձագանքեց. «Այսօր պարոն Մարուքյանն ասաց ես էլ համաձայնեցի, որ կարելի է անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, արդեն անդրադարձել ենք դատական օրենսգրքին, որով ներդրել ենք կարգապահական վարույթների հարուցման նոր մեխանիզմներ, գույքային դրության ստուգման մեխանիզմներ։ Դրանք վերաբերելու են ոչ միայն ՍԴ դատավորներին, այլ առհասարակ ամբողջ դատական համակարգին»,-նշեց Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ դրանք բոլորը ստանալու են օրենքի տեքստ և դրանց միջոցով հնարավորություն են ունենալու՝ ստուգել բարձրաստիճան պաշտոնատար մարդկանց բարեվարքությունը։