Ամերիկա-չինական առևտրական համաձայնության հասնելու շուրջ բանակցությունները դադարեցվել են ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին օրենքի ընդունման պատճառով: Դեկտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները Վաշինգտոնի վարչակազմում: Նրանց խոսքով՝ համաձայնության հասնելու շուրջ կոնսուլտացիաներն այս պահին «դադարեցված են Հոնկոնգի մասին օրենքի պատճառով», ժամանակ Է անհրաժեշտ, «որպեսզի (ՉԺՀ-ի նախագահ) Սի Ցզինպինի ներքին քաղաքականությունը հանդարտվի»: Բացի դրանից, նշում Է պորտալը, առայժմ չլուծված են մնում մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի՝ ավելի վաղ սամանված մաքսատուրքերի չեղարկմանը, առևտրական համաձայնությունների կատարման ապահովման մեխանիզմին, ինչպես նաև ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնման՝ Պեկինի երաշխիքներին:
Կառավարությունում Axios-ի աղբյուրները կարծում են, որ համաձայնագիրն ի վերջո կստորագրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: