News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի՝ Թբիլիսիում գտնվող նստավայրի մոտ տեղի է ունեցել լրտեսության մեջ մեղադրվող ձերբակալված լուսանկարիչների պաշտպանությանը նվիրված ակցիան։
Այն նախաձեռնել են մի խումբ լրագրողներ։ Ակցիայի մասնակիցները հանդես են եկել «Ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ տեսնում» կարգախոսով՝ պահանջելով ազատ արձակել նրանց և ձեռքերով փակելով իրենց աչքերն ու ականջները։
Դրանով նրանք իշխանություններին ի ցույց են դրել իրենց վերաբերմունքը լուսանկարիչների ձերբակալությանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող վրացի ֆոտոլրագրողները ձերբակալվել են հուլիսի 7-ին։ Ձերբակալվածների թվում են հայտնվել նաև Սաակաշվիլիի անձնական և Վրաստանի ԱԳՆ-ի լուսանկարիչները։








































