Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մարզման է եկել իր նոր մեքենայով: Քրիշտիանուն ձեռք է բերել սև Lamborghini Aventador:
Երկրպագուները ողջունել են ֆուտբոլիստին և խնդրել նրան կանգ առնել, բայց պորտուգալացին մեքենայից դուրս չի եկել:
Հիշեցնենք, Ռոնալդուն վերսկսել է մարզումներն ընդհանուր թիմի հետ: Հաջորդ շաբաթ մադրիդցիները Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում խաղալում են Մյունխենի «Բավարիա»-ի դեմ:







































