Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այդ պլանների գոյությունը Հայաստանի համար մտահոգիչ է՝ հաշվի առնելով Թուրքիայի ներկա անկայուն իրավիճակը

Օրերս թուրքական Nordic Monitor-ը Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբում եղած գաղտնի պլան է բացահայտել, ըստ որի՝ Սիրիայից հետո Թուրքիայի հաջորդ թիրախը Հայաստան էր լինելու: Ըստ հոդվածի՝ այն կազմվել է դեռևս 2001 թվականից և վավեր է մինչ այժմ: Հոդվածագիրը նշում է, որ պլանի առկայության մասին բացահայտվել է թուրքական գլխավոր շտաբի արտահոսքից:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը, անդրադառնալով տեղեկատվական արտահոսքին, թե ինչ ազդեցություն կունենա, երեք դիտարկում առանձնացրեց.«Առաջին՝ ինքնին արտահոսքի փաստը, կարծում եմ, պետք է դիտարկել ներկայիս թուրքական վարչակարգի և նրա ներքին հակառակորդների պայքարի համատեքստում։ Հատկանշական է, որ արտահոսքի հեղինակն ընդդիմադիր հայացքներով լրագրող է, ով 2016 թ․ իրադարձություններից հետո քաղաքական հետապնդումների է ենթարկվել և տեղափոխվել է Եվրոպա։

Երկրորդ՝  նման պլանների գոյության փաստն ինքնին նորություն չէ որևէ մեկի համար։ Յուրաքանչյուր երկրի Գլխավոր Շտաբ մշակում է հնարավոր ռազմական գործողությունների պլաններ ամենատարբեր իրավիճակների համար։ Իսկ, այն որ ներկայիս Թուրքիան մեր հանդեպ թշնամաբար տրամադրված պետություն է, ոչ մեկիս համար նորություն չպիտի լինի։ Արցախյան պատերազմի տարիներին գոյություն ուներ թուրքական ներխուժման իրական վտանգ, ինչը հաջողվեց կանխել Հայաստանի հեռատես, զուսպ և հավասարակշռված քաղաքականության շնորհիվ։ Հետագա տարիներին այդ վտանգը զգալիորեն նվազել է, բայց երբեք իսպառ չի վերացել։

Երրորդ, այդ պլանների գոյությունը մտահոգիչ է՝ հաշվի առնելով Թուրքիայի ներկա անկայուն իրավիճակը։ Թուրքիայի ներկա իշխանությունների արկածախնդիր քաղաքականության պատճառով այսօր Թուրքիան ունի բազմաթիվ խնդիրներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։  Այսօր Թուրքիան ղեկավարում են մարդիկ, ովքեր ևս մի քանի տարի իշխանության մեջ մնալու համար պատրաստ են զոհաբերել իրենց երկրի երկարաժամկետ շահերը։ Դրանում համոզվելու համար, բավական է հետևել Սիրիայում թուրքական արկածախնդրությանը կամ երկրի ներսում քաղաքական բռնաճնշումների ալիքին, որը Թուրքիան կանգնեցրել է քաղաքացիական պատերազմի վտանգի առջև։ Այդ մարդիկ գնալով ավելի շատ են կտրվում իրականությունից։

Այսպես, օրինակ, Էրդողանն, արձագանքելով Մակրոնի այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած է, առաջարկել է Մակրոնին ստուգել սեփական ուղեղը, թեև, կարծում եմ, այդ խորհուրդն առաջին հերթին օգտակար կլիներ հենց Թուրքիայի ներկայիս իշխանությանը։ Արտաքին և ներքին թշնամիների դեմ ատելություն բորբոքելը դարձել է Էրդողանի քաղաքական երկարակեցության բանաձևը»։

Պատգամավորը չի կարծում, թե պետք է գերագնահատել այդ վտանգը, քանի որ այդ քաղաքականության հիմնական թիրախը ներքին է՝ Թուրքիայի փոքրամասնությունները և թուրք հասարակության ազատական հատվածը։

« Եվ վերջապես, Թուրքիայի կողմից հնարավոր արկածախնդրության դեմ մենք ունենք երկու հուսալի երաշխիք՝ Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը և Հայաստանի զինված ուժերը»,-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում