Գրող, լրագրող, հրատարակիչ և քաղաքական գործիչ Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է հինգշաբթի օրը՝ Մեխիկոյում, 87 տարեկանում, որտեղ ապրել է ավելի քան կես դար:
Թե որտեղ կհանգչի հայտնի գրողի մոխիրը՝ կորոշեն նրա ընտանիքի անդամները: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Իհարկե, մոխրի ինչ-որ մի մասը կմնա Մեքսիկայում, իսկ մյուսը, կարծում եմ, Կոլումբիա կուղարկվի»,- ասել է Մեքսիկայում Կոլումբիայի դեսպան Խոսե Գաբրիել Օրտիսը:









































