«Շատ կարևոր է, որ այդ խնդիրները լուծումներ ստանան: Եվ ստանան ոչ թե առօրեական, մեկ դեմքով լուծումներ, այլ համակարգային տեսանկյունից լուծումներ ստանան՝ փոխվեն օրենքներ, կառուցակարգեր, նաև ուժի մեջ մտնեն միջազգային իրավունքին վերաբերող տարբեր կոնվենցիաներ: Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որը չեմ կարող գերազանց գնահատել, բայց շատ կամաց առաջ ենք շարժվում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ունենք նաև որոշակի հաջողված համագործակցություն հասարակական կազմակերպությունների, իրավական հարցերով զբաղվող անձանց և պետության տարբեր մարմինների հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ գնահատելով մարդու իրավունքների պաշտպանությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում: