Եվրախորհրդի նախագահի պաշտոնից հեռացող Դոնալդ Տուսկը լիազորությունները հանձնելու արարողության ժամանակ կատակել է իր հնգամյա մանդատի մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նրա խոսքերով, երբ այս պաշտոնում իրեն նախորդող Հերման վան Ռոմպեյը հանձնեց Խորհրդում նախագահությունը, նա անգամ չէր կասկածում, որ «ժամկետի սցենարը հենց ինքը՝ Ալֆրեդ Հիչքոքն է գրած լինելու»:
Համեմատությունը Տուսկը բացատրել է նրանով, որ Եվրոպան 2015 թվականի հենց առաջին ամիսներից պայքարել է տարբեր ճգնաժամերի դեմ՝ «հունական, միգրացիոն, ուկրաինական, ԻՊ և դրա ահաբեկչական գրոհներով մեր սահմանների ներսում, իսկ դրանից հետո էլ Brexit-ն էր»:
Բացի այդ, նա հաջողություն է մաղթել Եվրախորհրդի նոր նախագահ, Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին:
Ուրբաթ, նոյեմբերի 29-ին, Տուսկը, պաշտոնական արարողության ընթացքում, հանձնեց Եվրախորհրդի ղեկավարի իր լիազորությունները: