«Սա կամավորության սկզբունքով է լինելու, այսինքն՝ այդ անձինք, որոնք կգնահատեն, որ ի զորու չեն պաշտոնավարել, իրենք կհամաձայնվեն և կգնան թոշակի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ խոսելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծին: Նա նշեց, որ ինքը գիտի Ընդհանուր ատյանի դատարանի դատավոր, որ ստիպված է աշխատում, քանի որ օրենքը վաղ թույլ չի տալիս գնալ թոշակի: