Կարիերայի սկզբում նա կրել է Ջասթին Ռենդալ անունը:
Երբ Ջասթինը նոր էր սկսել իր կարիերան, նա հանդես էր գալիս Ջասթին Ռենդալ անունով, որը կազմված է նրա հոր և իր սեփական անուններից: Սակայն այս կեղծանունը երկար չի ապրել, գրում է lady.ru-ն:
Կարիերայի սկզբում Թիմբերլայքը քանթրի ոճի երաժշտություն է կատարել:
Թիմբերլայքը ընդամենը 11 տարեկան էր, երբ կանթրի ոճի ստեղծագործությամբ բախտը փորձեց Star Search մրցույթում: Այդ ժամանակ Թիմբերլայքը պարտվեց 10-ամյա Աննա Նադոնին, սակայն նրան հիմա քչերն են ճանաչում, իսկ ահա Ջասթինը առաջին մեծության աստղ է դարձել:
Թիմբերլեյքը «Մաքդոնալդսի» համար թեմատիկ երգ է ձայնագրել:
2003թ. Թիմբերլայքին 6 միլիոն դոլար են վճարել I’m Lovin’ It երգը ձայնագրելու համար: Երգը ստեղծված էր հատուկ «Մաքդոնալդս» արագ սննդի ռեստորանների ցանցի համար:
2005թ. Թիմբերլայքին կոկորդի վիրահատություն են արել:
Այն բանից հետո, երբ նրա կոկորդից հանգույցներ են հեռացրել, Ջասթինին մի քանի ամիս արգելել են երգել կամ բարձր խոսել: Բարեբախտաբար, նրա ձայնային հանգույցներն ամբողջովին վերականգնվել են:
Թիմբերլեյքը գոլֆի դաշտ ունի:
Թիմբերլեյքը իր հայրենի Միլինգթոն քաղաքում 2007թ. բացիթող վիճակում գտնվող գոլֆի դաշտ էր գնել: Այդ ժամանակվանից սկսած նա դաշտը վերածել է երկրի ամենաժամանակակից և էկոլոգիապես ամենամաքուր վայրը: Այժմ գոլֆի դաշտը կրում է Mirimichi անվանումը: Երկրորդ տարին անընդմեջ այն նահանգում լավագույն և երկրում լավագույններից մեկն է համարվում:
Թիմբերլեյքը Մեմֆիսի բասկետբոլային թիմի բաժնետերն է հանդիսանում:
Թիմի բաժնետեր նա դարձել է 2012թ., դրանից բացի, «Գրիզլի» ակումբը պատկանում է Պեյթոն Մեննինգին և նրա կնոջը:










































