Հինգշաբթի օրը ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ այս գարնանը ենթարկվել է հզոր հաքերական հարձակման, որի հետևանքով գողացվել է մի քանի տասնյակ հազար փաստաթուղթ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Այս տարվա մարտին տեղի ունեցած հարձակման ժամանակ հաքերներին հասանելի էին դարձել շատ զգայուն տեղեկատվություն»,- ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ուիլյամ Լինը: Նրա խոսքերով՝ Պենտագոնի համակարգիչներից գողացվել է 24 հազար ֆայլ։ Սա համարվում է ԱՄՆ պատմության ողջ ընթացքում ամենամեծ կիբերհարձակումներից մեկը:
Նա հավելել է, որ, իր կարծիքով, հարձակում գործել է օտարերկրյա պետության կողմից հովանավորվող խումբը, և որ Վաշինգտոնը կռահում է, թե ով է կանգնած այս հարձակման հետևում:










































