Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Վանեցյանի հայտարարությունների ներիշխանական տողատակը

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունները, որոնք նա արեց իր վերջին հարցազրույցում և դարձավ բուռն քննարկումների պատճառ, ունեն, անշուշտ, մի շարք շերտեր, գուցե հայտարարությունների հեղինակից էլ անկախ: Դրանցից մեկն անկասկած այն է, որ այդ հայտարարությունների տողատակում կարող է նշմարվել հեղափոխությունից հետո ձևավորված կառավարման համակարգի, կառավարող քաղաքական թիմի կամ շրջանակի ներքին փոխհարաբերությունների որոշակի պատկեր, ներքին տարակարծությունների և պայքարի որոշակի խճանկար:

Օրինակ՝ երբ ԱԱԾ պետը հայտարարում է, որ Սորոսը Հայաստանի համար պարունակում է վտանգներ, հարց է առաջանում՝ արդյոք իշխանության ներսում, իրավապահ համակարգում կա՞ն այդպես մտածող այլ անձինք և խմբեր, պաշտոնյաներ, թե՞ դա միայն պաշտոնը թողած Արթուր Վանեցյանի անձնական, այսպես ասած, նեղացածությունն է: Ընդ որում, այստեղ բացարձակապես չենք դիտարկում՝ Սորոսը լավն է, թե վատ, կամ Վանեցյանի հայտարարություններում լավի, թե վատի մասին խոսք կամ ահազանգ կա, այդ թվում՝ արտաքին ֆինանսավորմամբ քաղաքական ուժերի, որոնք, ըստ նրա, կան հեղափոխության ճամբարում:

Խնդիրը այս պարագայում բացարձակապես լավի ու վատի, սևի կամ սպիտակի, հեղափոխականի կամ հակահեղափոխականի դիտարկման տիրույթում չէ, այլ ներիշխանական պատկերը շոշափելու, որովհետև այստեղ հանրությունը կարող է գործ ունենալ մի իրողության հետ, որը հեղափոխությունից հետո, այսպես թե այնպես, օբյեկտիվորեն կանգնելու էր հանրության առաջ: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը գործնականում տեղի է ունեցել մինչ այդ իրարամերժ ամենատարբեր խմբերի, շրջանակների, թիմերի, ռեսուրսների մոբիլիզացիայի արդյունքում, որը բերել է հեղափոխության հաղթանակի, քանի որ բոլորին միավորել էր Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու միտքը: Հեղափոխությունն առաջնորդել է Նիկոլ Փաշինյանն իր երիտասարդ կուսակցական ընկերներով, սակայն այդ հեղափոխությանը մասնակցել են անձինք, շրջանակներ, որոնց թվում եղել են թե՛ Նիկոլ Փաշինյանի գործընկերներ, թե՛ նրան չվստահող, այսպես ասած, «ոխերիմ դաշնակիցներ», թե՛ նաև ուժեր, որոնք Փաշինյանի հետ գուցե ավելի լուրջ խնդիր ունեին, քան Սերժ Սարգսյանի, բայց ակնկալում էին այդ խնդիրը նրա հետ լուծել առավել արագ և դյուրին՝ Սարգսյանին նրա օգնությամբ կամ միջոցով հեռացնելուց հետո:

Այլ հարց է, որ այդ հաշվարկը չարդարացավ և պարզվեց, որ Սարգսյանին հեռացնելուց հետո Փաշինյանին էլ արագորեն չեզոքացնելը, մեղմ ասած, չստացվեց: Գործնականում, դա հեղափոխության, այսպես ասած, առաջին «կառուցվածքային բաժանումն» էր: Բաժանման երկրորդ փուլը տեղի ունեցավ արդեն իշխանության կազմավորումից հետո, իշխանության կարգավիճակում՝ սկսելով ՊՎԾ հայտնի գործից, շարունակվելով և ձգվելով ժամանակի ու տարածության մեջ մինչև ուժային բլոկում հայտնի փոփոխությունները: Այստեղ, սակայն, հարցն այն է, որ այդ գործընթացը ծավալվում է առավելապես անձերի շրջանակում, սակայն անկասկած է, որ անձերի ներքո կան շերտեր: Ահա այդ հանգամանքն է նաև հետաքրքիր դարձնում Վանեցյանի հայտարարությունները, այսպես ասած, սև-սպիտակի կամ հեղափոխություն-հակահեղափոխություն տրամաբանության ներքո դիտարկումներից դուրս, իշխանության ներսում իրերի դրության, ուժերի հարաբերակցության շերտերի համատեքստում: Որովհետև այդտեղ արդեն իրավիճակը բավականին բազմերանգ է և սև-սպիտակ, կամ հեղափոխական-հակահեղափոխական բաժանման պարզ տրամաբանության մեջ դիրքավորումները բազմերանգ շերտերի տիրույթում ենթակա են բավականին հետաքրքիր տրանսֆորմացիաների:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում