Հունգարիան որոշել է չմասնակցել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին 2020 թ.-ին, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով աղբյուրների:
Աղբյուրը հայտնել է, որ երգի մրցույթին չմասնակցելու մասին տվյալները դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել, բայց ենթադրվում է, որ այդ որոշումը կայացվել է ԼԳԲՏ-ի դեմ աճող հռետորաբանության ֆոնին:
«Ես զարմացած չէի: Դա պայմանավորված է MTVA-ի հետ (Հունգարիայի պետական ազգային հասարակական հեռարձակման կազմակերպություն)»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ ԼԳԲՏ-ի իրավունքների դրական լուսաբանումը մեդիա-հոլդինգում ողջունելի չէ:
MTVA-ն պատասխանել է պարբերականի հարցմանը՝ նշելով, որ 2020-ին Եվրատեսիլին մասնակցելու փոխարեն կազմակերպությունը կաջակցի «հունգարական փոփ երաժշտության տաղանդների ստեղծած արժեքավոր գործերը»:











































