Saturday, 27 06 2026
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում

Գագիկ Բեգլարյանն առաջարկել է ստեղծել տաքսու ոլորտը կարգավորող մասնագիտական հանձնաժողով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 18-ին հանդիպել է Վարորդների իրավունքների պաշտպանության «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանին, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին, ՀՀ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանին, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք տնտեսվարողների:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացված հիմնական մտահոգություններն առնչվում էին մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտում առկա կարգավորում պահանջող խնդիրներին:

Տաքսի ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներին առանձնապես հետաքրքրում էր այդ ոլորտում առկա խնդիրների օրենսդրական կարգավորման ընթացքը:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ նախարարությունը ևս մտահոգ է այդ խնդիրներով, որոնք կարգավորելու նպատակով էլ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել համապատասխան օրենսդրական փաթեթ, որն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Նոր օրենքով նախատեսվում է ավելի պարզեցնել ու հստակեցնել լիցենզավորման ընթացակարգերը, տաքսիների ու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար հանել դեղին համարանիշների պահանջը` այն փոխարինելով ինքնակպչուն ներդիրներով: Օրենքը նպատակ ունի բարեփոխել նաև մատուցվող ծառայությունների որակը:

Ներկայացված բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալուց հետո Գագիկ Բեգլարյանն ընդգծել է բարեփոխումները շարունակական դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովն, այսօր արդեն ձեռնարկվող քայլերին զուգահեռ, ամենօրյա ուշադրության կենտրոնում կպահի տաքսու վարորդներին և սպառողներին հուզող խնդիրները, միջոցներ կձեռնարկի դրանց շուտափույթ և հիմնավոր լուծման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում