Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դիմել է ԱՄՆ Կոնգրեսին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով կուսակցության մամլո ծառայությունը:
«Դիմում եմ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին Ուկրաինային աջակցելու, նրա ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով բոլոր հնարավոր քայլերը ձեռք առնելու խնդրանքով: Ուկրաինային համակողմանի օգնություն է անհրաժեշտ, այդ թվում` նյութատեխնիկական, որը պետք է ներառի հակաօդային և հակատանկային սարքավորումները, ինչպես նաև օգնություն ռազմական անձնակազմի ուսուցման առումով»,- ասել է Տիմոշենկոն:








































