Թուրքիան կարիք ունի ՀՕՊ լրացուցիչ համակարգերի, բացի ռուսական С-400-ները, հայտարարել է երկրի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է Anadolu-ն։
Նրա խոսքերով, միայն С-400 համակարգերը բավարար չեն, Թուրքիային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության նոր եւ լրացուցիչ համակարգեր։ Նա նաեւ կրկնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ իրենք կարող են ամերիկյան Patriot հրթիռներ ձեռք բերել։
Պատասխանելով С-400-ներ գնելու վերաբերյալ քննադատությանը՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան դրանք պահելու համար չի գնել, եւ երկրին անհրաժեշտ են այդ համակարգերը։
Խոսելով այն մասին, որ С-400-ները հիշատակվել են Վաշինգտոն Էրդողանի այցի ժամանակ, նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները այդ հարցում չեն համընկնում, եւ դա է խնդիրներից մեկը, որը բացասաբար է ազդում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։