Top Gear ավտոմոբիլային շոուի նախկին հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը 16-ամյա էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին մեղադրել է այն բանում, որ նրա պատճառով երիտասարդությունը սկսել է ատել ավտոմեքենաները: Նրա խոսքերը մեջբերում է The Sun-ը:
«Իմ ճանաչած բոլոր մինչև 25 տարեկան երիտասարդները բոլորովին չեն հետաքրքրվում ավտոմեքենաներով»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ այժմ երեխաների մեծամասնությունը մեքենաները չարիք են համարում:
Քլարքսոնի հետ համաձայնել է նրա գործընկեր Ռիչարդ Համոնդը. «Երիտասարդները չեն հետաքրքրվում ավտոմեքենաներով: Հիմա քանի՞ երեխա է իր ննջասենյակի պատին ավտոմեքենաներով պաստառներ ամրացնում»,- հարց է տվել նա, նշելով, որ իրեն տհաճ է այդ մասին խոսելը:
Նշվում է, որ Top Gear-ի վարողները, հետևելով նորաձևությանը և հանդիսատեսի նախասիրություններին, նկարահանվել են շոուում, որտեղ նրանք աշխարհով մեկ ճանապարհորդում են հեծանիվներով և ծովային տրանսպորտի միջոցով: Նրանք հայտարարել են, որ դա նրանց դուրս է բերել իրենց հարմարավետության գոտուց:










































