Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», նոյեմբերի 27-ին հայտնել Է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գոհար Վարդանյանը վախճանվել է նոյեմբերի 25-ին՝ կյանքի 94-րդ տարում:
«Պուտինը ցավակցություն է հայտնել Գոհար Վարդանյանի՝ մեր նշանավոր հետախույզի հարազատներին ու մերձավորներին: Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գևորգի, մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ ընթացք ունենալ»,- ասել է նա լրագրողներին:
Պեսկովը նշել է, որ այդ մարդիկ իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ: «Պուտինը քաջածանոթ էր և՛ Գոհարին, և՛ նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարն այցելել է Պուտինին: Պուտինը հյուր է գնացել նրան»,- հավելել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը: