ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների նախաձեռնած իմպիչմենթի հետաքննությունը միայն կօգնի իրեն հաղթել 2020-ի նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այդպիսի հայտարարությամբբ Թրամփը հանդես է եկել Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։
«Կարծում եմ, որ դա մեզ կտանի ուղիղ դեպի հաղթանակ այդ ընտրություններում»,-ասել է Թրամփը։









































