«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսը:
-Պարոն Շիթս, 2008թ. ռուսական բիրտ ռազմական ներխուժման արդյունքում Ռուսաստանն օկուպացրեց Հարավային Օսեթիան ու Աբխազիան: Ռուս–վրացական պատերազմից մի քանի տարի անց Մեդվեդևը ռուսական գործողությունները պատճառաբանեց ՆԱՏՕ–ի ընդլայնմամբ: Ի՞նչ եք կարծում` ՆԱՏՕ–Վրաստան մերձեցման հերթական փուլը, որը նախատեսվում է սեպտեմբեր ամսին, անցնցում կլինի՞ Վրաստանի համար, Ռուսաստանը կորցրե՞լ է հնարավոր բոլոր լծակները Վրաստանի նկատմամբ:
-Ակնհայտորեն Ռուսաստանի ներկայիս իշխանությունն արդեն վաղուց հասկանալի է դարձրել, որ հետսովետական ցանկացած երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «կարմիր գիծ» է, որն ինքը բացահայտորեն խոստացել է կանխել: Թեև ՆԱՏՕ անդամակցությունը, կամ ամենաքիչն անդամակցության գործողությունների ծրագիրը սեղանի վրա է մնում, սակայն չկա հստակ կոնսենսուս ՆԱՏՕ-ում կամ ՆԱՏՕ անդամ երկրների միջև:. Ակնհայտորեն ապագա բարդացումների առարկա է նաև այն, որ ոչ միայն ՆԱՏՕ անդամակցությունն, այլև ԵՄ-հետսովետական երկրներ Ասոցացման համաձայնագրերը ևս ավելացվել են այդ «Կարմիր գծին»: Ուկրաինան շատ տեղին օրինակ է:
-Ռուսաստանի ձեռքում հնարավոր է Վրաստանի նկատմամբ հավելյալ ճնշման լծակ դառնալ Ջավախքը: Վերջերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ ջավախահայերը ռուսական անձնագրերի համար հերթեր են կանգնում, թեև դա սկսվել է դեռևս ռուս-վրացական պատերազմից հետո:
–Կա ծայրահեղ անպատասխանատու լրատվամիջոցների հրապարակումների տարապ այն մասին, թե վերականգնվել են Ջավախքի անջատողական տրամադրությունները: Յուրաքանչյուրն, ով ճանապարհորդել է այս տարածաշրջանում, հստակ գիտի, որ անջատողականության իրական ախորժակը սահմանափակվում է ամենաշատը մի քանի մարգինալ ֆիգուրներով: Այնտեղի մարդիկ ունեն միևնույն տնտեսական ու սոցիալական խնդիրները, որոնք ունի Վրաստանի և Հայաստանի մյուս հատվածները: Ոչ Թբիլիսիի, ոչ Երևանի իշխանությունները չեն ցանկանում այս տարածքը դեստաբիլիզացված տեսնել, որը ցանկացած դեպքում միայն միտումնավոր կարող է լինել, տարաձայնություն ձևավորել դրսից և իրավիճակը տանել ապակայունացման: Վրաստանի ներկայիս իշխանությունները պետք է իրենց ուշադրությունը սևեռեն Ջավախքում անջատողական տրամադրությունների մասին միֆերի ետ մղման ուղղությամբ, որպեսզի կանխեն մտացածին ու հորինված լարվածությունը տարածքում, որը կարող է չափազանց թանկ արժենալ Վրաստանի, Հայաստանի և Հարավային Կովկասի համար:
-Ինչպիսի՞ն եք տեսնում ռուս-վրացական հարաբերությունների զարգացումը ՌԴ-Արևմուտք լարված հարաբերությունների պայմաններում Վրաստանի Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի ստորագրման շեմին:
-Թեև Վրաստանի և Ռուսաստանի բանագնացների պատահական շփումները շարունակվում են, ընդհանուր մթնոլորտը մնում է նույնը՝ ոչ լավ: Խնդրահարույց հարցերի բազում օրինակներ կան: Նրանք ընդգրկում են հարցեր, ինչպիսին Հարավային Օսեթիայի վարչական սահմանազատումը ռուսական զորքերի կողմից, ինչպես նաև վերջերս հաղորդված վրաց-աբխազական վարչական սահմանի երկայնքով ռուսական Անտոնով-2 ինքնաթիռների թռիչները:
-Պարոն Շիթս, նման մտավախություններ կան նաև Ղարաբաղյան հակամարտության պարագայում: Մասնավորապես Ղրիմի բռնակցումից հետո կան մտավախություններ նաև ԼՂ –ի վերաբերյալ: Ըստ Ձեզ` ՌԴ-ն կփորձի շարունակել պահել իր հարակից գոտիները չկարգավորված հակամարտությունների միջոցով, թե մենք միգուցե ավելի ագրեսիվ քաղաքականության ականատեսը դառնանք, ինչպես Ղրիմում:
-Իսկապես, Ռուսաստանը, որը Հարավային Կովկասի ամենաազդեցիկ խաղացողն է, չի ցույց տվել, որ լուրջ է տրամադրված հակամարտությունների կարգավորման աջակցության հարցում: Փոխարենը Ռուսաստանը հակամարտող կողմերին Ադրբեջանին ու Հայաստանին բարձրակարգ հարձակողական և մահացու զենք է վաճառում:
-Այսինքն` բացառում եք ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիան: Տեսակետ կա, որ եթե Արևմուտքը Ռուսաստանին սպառնում է ռուսական գազից կախվածության նվազեցմամբ, իսկ ռուսական գազի փոխարեն Արևմուտքը փորձում է գազի նոր պաշարներ ստանալ Ադրբեջանում արևմտյան գազատարների ու պրոյեկտների միջոցով, ապա չի բացառվում, որ ՌԴ–ն նշանառության տակ առնի ադրբեջանական այդ պրոյեկտները՝ էսկալացնելով Ղարաբաղյան հակամարտությունը:
-Երկար ժամանակ կար անհանգստություն, որով պայմանավորված կային փորձեր սահմանափակել Ռուսաստանի միջով էներգետիկ խողովակների այլընտրանքները այլ երկների միջոցով, այդ թվում Հարավային Կովկասի:
–Պարոն Շիթս, բանակցությունների ներկայիս փուլն ինչպես եք գնահատում: Բանակցություններում ամերիկյան ակտիվությունը կարծես վերջին շրջանում անարդյունք է , ինչպես պետք է Արևմուտքը փորձի պահպանել խաղաղությունը:
-Ամեն տեսակի ջանք պետք է ներդնել ապահովելու համար կողմերի շփումները և երկխոսությունը, թեև ԵԱՀԿ Մինսկի խումբն այս տարիների ընթացքում չի կարողացել ապահովել էական արդյունքում: Մի կողմից Ռուսաստանի ներկայիս ղեկավարության, մյուս կողմից Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ ներկայիս հարաբերությունների պայմաններում դժվար է ակնկալել որևէ բեկում: Այնուամենայնիվ ինձ զարմացնում է այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում և Երևանի, և Բաքվի իմ գործընկերների կողմից ես միևնույն բանն եմ լսում, որ բոլորը ցանկանում են ելք գտնել այս պատերազմից:






































