Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ամենաբարդն էին երկրի պատմության մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է տեղի TRT Haber հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ չնայած իշխող կուսակցությանը վարկաբեկելու ընդդիմության փորձերին՝ ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց հենց «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Վարչապետը դա բացատրել է նրանով, որ ընդդիմությունը, ի տարբերություն իշխող կուսակցության, «ոչինչ չի արել ժողովրդի դրությունը բարելավելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների 45.6 տոկոսը:






































