Ամերիկյան Ebay ընկերությունը, որը կազմակերպում է ինտերնետ-աճուրդներ, աճուրդի է հանելու Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծամած մաստակը:
Խոսքը մաստակի մասին է, որը Կլոպը ծամել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կայացած «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղում, այնուհետև դեն նետել այն: Մեկնարկային գինը 1 եվրո է:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբը հաղթահարել է «Վոլֆսբորգ»-ի արգելքն ու դուրս եկել եզրափակիչ:








































