Փետրվարին Google-ի կողմից ցուցադրված Project Tango սմարթֆոնի հիմքում, որն ունի համակարգչային տեսողության տեխնոլոգիա, ընկած է PrimeSense օպտիկական սենսորը: Հենց Apple ընկերությանը պատկանող այդ 3D-հաղորդիչն է օգնում փորձարարական սմարթֆոնին սքանավորել շրջակա միջավայրն ու իրական ժամանակի ռեժիմում կառուցել դրա եռաչափ մոդելը՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
Մինչ այդ համարվում էր, որ Project Tango-ն ի վիճակի է «տեսնել» միայն շնորհիվ Movidius Myriad 1 չիպի:
iFixit կայքի աշխատակիցները պարզել էին, որ դա բոլորովին էլ այդպես չէ:
PrimeSense-ը հիմնվել էր Թել Ավիվում մոտ 8 տարի առաջ, իսկ լայն տարածում ստացավ Microsoft-ի հետ համագործակցությունից հետո՝ ստեղծելով 3D հաղորդիչ Kinect-ի համար:
Project Tango-ում PrimeSense-ը կատարում է այն նույն դերը, ինչ Kinect-ում:











































