ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Սիրիայի հակամարտող կողմերին վերսկսել բանակցությունները՝ Հոմս քաղաքում կրակի դադարեցման վերաբերյալ, որտեղ դեռ խաղաղ բնակիչներ են մնում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Երկու ժամ տևած խորհրդակցությունից հետ ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Նիգերիայի մշտական ներկայացուցիչ Ջոյ Օգուն հայտարարել է, որ հանդիպման մասնակիցները «խոր անհանգստություն են հայտնել քաղաքացիական բնակչության վրա ակտիվ ռազմական գործողությունների հետևանքների վերաբերյալ»:
Դիվանագետի խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ն «աջակցում է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի կոչին՝ վերսկսել իշխանութունների բանակցությունները բանակցային կոմիտեի հետ, որում ներառված են քաղաքացիական անձինք և զինվորներ»: Ջոն Օգուն նաև կոչ է արել հետևել ՄԱԿ-ի ԱԽ 2139 բանաձևին, որը Դամասկոսից և ապստամբներից պահանջում է մարդասիրական միջանցք ապահովել խաղաղ բնակչության համար և դադարեցնել քաղաքի շրջափակումը:










































