«Կարծում եմ, որ ցանկացած պատվախնդիր մարդ, ով առնվազն իր մաշկի վրա է պատկերացնում այն իրադարձությունները 2008 թվականի մարտին և պատկերացնում է, որ զոհերից և վիրավորներից մեկն էլ կարող էր և ինքը լինել և միայն պարագաների բերմամբ է, որ օրինակ ես չեմ եղել այդ հանրահավաքին, որովհետև եղել եմ անազատության մեջ»,- Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։










































