Բրիտանացի լեյբորիստները Դևիդ Աքսելռոդին հաստատել են կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդի ռազմավարական խորհրդատուի պաշտոնում: Միլիբենդը պատրաստվում է 2015-ի ընտրարշավին՝ փոխանցում է BBC-ն:
Աքսելռոդը 2008 և 2012թթ. եղել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբի գլխավոր ռազմավարը և համարվում է Ջոն Մաքքեյնի և Միթ Ռոմնիի նկատմամբ նրա հաղթանակի ճարտարապետը:
Նա սերտորեն կփոխգործակցի լեյբորիստների ստվերային կաբինետի արտգործնախարար Դուգաս Ալեքսանդերի հետ, ով պատասխանատու է կուսակցության ընդհանուր ընտրական ռազմավարության համար:
Աքսելռոդը AKP&D Message and Media խորհրդատվական ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, որի վրա լեյբորիստները որոշակի խաղադրույքներ են կատարում:









































