Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի երեխաները Բոլիվիայից կանոնավոր չվերթով թռչել են Արգենտինա: Այս մասին հաղորդել է ժամանակավոր կառավարության ՆԳՆ ղեկավար Արտուրո Մուրիլյոն Twitter-ի իր էջում:
Մուրիլյոյի խոսքով՝ գործող նախագահ Ժանին Անյեսի հրահանգով Մորալեսի երեխաներն ապահովվել են երկրից անվտանգ թռիչքով:
ՆԳՆ ղեկավարը հստակեցրել է, որ նոյեմբերի 23-ի առավոտյան նրանք նստել են Latam ինքնաթիռ և վայրէջքային կտրոնների պատճեններին կցել Էվալիս Մորալես Ալվարադո և Ալվարո Մորալես Պերեդո անունները:
Ավելի վաղ Բոլիվիայի իշխանությունները հաղորդել են, որ Էվալիս Մորալեսը հրաժարվել է մեկնել Մեքսիկա, որտեղ նրան ապաստան էին տրամադրել: Մորալեսի կառավարման օրոք նա մի քանի անգամ կատարել է երկրի առաջին տիկնոջ գործառույթները: