Աշխարհահռչակ գրող, Նոբելյան դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա ապրիլի 21-ին՝ Մեխիկոյի Գեղարվեստի պալատում: Այս մասին հայտնել է Մեքսիկայի մշակույթի հարցերվ ազգային հանձնաժողովի ղեկավար Ռաֆայել Տովար-ի-դե-Տերեսան՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Մարկեսը մահկանացուն կնքել է հինգշաբթի՝ 87 տարեկանում: Մի քանի օր առաջ նա դուրս էր գրվել Մեխիկոյի կլինիկայից, որտեղ անցկացրել էր ավելի քան 1 շաբաթ: Հոսպիտալացումը կապված էր թոքային ինֆեկցիայի և օրգանիզմի ջրազրկման ետ: Նա հակաբորբոքայիններով բուժման կուրս էր անցել:









































