ԱՄՆ-ում «Իքս մարդիկ» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Բրայան Սինգերին քրեական պատիժ է սպառնում, քանի որ նրան կասկածում են դեռահասի բռնաբարության մեջ: Իբր թե, պրոդյուսերը գայթակղել է դերասանի կարիերայի մասին երազող դեռահասին:
Կինոարտադրության աստղին մեղադրում են 15 տարվա վաղեմության հանցագործության մեջ՝ հաղորդում է The Washington Post-ը:
Ըստ քննիչների տարբերակի՝ 1991 թ-ին ռեժիսորը սեռական բռնություն է գործել Նևադայի 17-ամյա բնակիչ Մայքլ Իգենի նկատմամբ: Իսկ մինչ այդ, նա ստիպել է դեռահասին կոկային օգտագործել:
Հանցագործության ենթադրյալ մասնակից է եղել Digital Entertainment Network-ի տնօրեն Մարկ-Ռեկտորը, ում արդեն մեղադրել են չափահասների այլասերման մեջ 2004 թ-ին:
Ռեժիսորը լիովին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը:










































