ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ 2016-ի նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայում իր նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է։ Այս մասին նա ասել է FoxNews-ի եթերում։
«Մի՛ մոռացեք, Ուկրաինան ատում էր ինձ, ընտրությունների ժամանակ նրանք ցանկանում էին, որ հաղթի Հիլարի Քլինթոնը։ Իսկ երբ ես հաղթեցի, նրանք հանկարծակի սկսեցին ինձ լավ վերաբերվել»,-ընգդծել է ԱՄՆ առաջնորդը։
Նա նաև քննադատել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին և հայտարարել, որ նա դուր չէր գալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։










































