Գերմանիայում շարունակում է նվազել այն թմրամոլների թիվը, որոնք օգտագործում են հերոին, ինչպես նաև գերդոզայից մահացողների թիվը։ Միաժամանակ աճում է սինթետիկ թմրանյութերի պահանջարկը, գրում է korrespondent-ը։
Գերմանիայում թմրամոլների ստույգ թիվը հայտնի չէ։ Կան միայն մոտավոր գնահատականներ։ Սակայն անցյալ տարի ԳՖՀ-ում զանազան թմրանյութերի օգտագործման հետևանքով մահացել է 1002 մարդ։ Ներկայացնելով 2013 թ. տվյալները՝ թմրանյութերի դեմ պայքարի ԳՖՀ կառավարության լիազոր Մառլենե Մորտլերը նշել է, որ Գերմանիայում առաջվա նման թմրանյութերը խլում են չափազանց շատ մարդկանց կյանք։ Սակայն, նրա խոսքով, «սկսած 2000 թվականից թմրանյութերից մահացողների թիվը կրկնակի պակասել է»։ Ճիշտ է, 2009-ից այդ թիվը նորից սկսել է աճել, չնայած ոչ բոլոր տարիքային խմբերում՝ միայն 30-ից բարձրում, հայտնել է Մորտլերը։
Առավել անհանգստացնող է Գերմանիայում սինթետիկ թմրանյութերի աճող պահանջարկը։ Քրեական ոստիկանության տվյալներով, անցյալ տարի գրեթե 11 տոկոսով աճել է իրավախախտումների թիվը՝ կապված ամֆետամինների ու մետամֆետամինների հետ՝ ինչպիսիք են «դողերը» (Ecstasy) և «սառույցը» (Crystal)։








































