Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի բնակելի թաղամասերը ականահրթիռային հարձակման են ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում 2 երեխա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես պատմել են ականատեսները տեղական ԶԼՄ-ներին, կրակի տակ են ընկել Մեյսալուն, Սուլեյմանիա և Մայդան շրջանները, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո։
Բժիշկները հստակեցրել են, որ առնվազն 30 բնակիչ վիրավորվել է: Նրանց տեղափոխվել են հիվանդանոցներ, մի քանիսի վիճակը ծանր է:








































