Թուրքական կողմն առաջարկում է Իտալիայի ափերին խորտակված Costa Concordia նավի ուտիլացման աշխատանքներն անցկացնել հինգ անգամ էժան, քան կարժենա դրա քանդումը իտալական նավահանգստում:
Costa Concordia իտալական զբոսանավի ուտիլացման աշխատանքները կարող են անցկացվել Թուրքիայում այս տարվա սեպտեմբերին։ Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, շրջակա միջավայրի պաշտպանության խորհրդարանական հանձնախմբի լսումներին հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին՝։
Գաբրիելիի խոսքով՝ թուրքական կողմն առաջարկում է ուտիլացման աշխատանքները կատարել 40 մլն դոլարով, այն դեպքում, երբ լայների քանդումը իտալական Չիվիտավեկյա նավահանգստում կարժենա ամենաքիչը 200 մլն դոլար։ Նա հավելել է, որ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նաև դիտարկում է աշխատանքների անցկացումը Իտալիայի ուրիշ նավահանգիստներում՝ Պյոմբինոյում ու Գենուեում։











































