Tuesday, 14 05 2024
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Սերժ Սարգսյանը կարևոր չէ. չեմ հավատում ՀՀԿ-ի մտահոգությանը. Ռուբեն Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՖՖ գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը:

– Երեկ հրաժարական տվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, նրա հրաժարականը կապ ունի՞ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին պարտության հետ:

– Իհարկե, կապ ունի: Հայկական ֆուտբոլում կան հայտնի և լայն հանրության համար ոչ այնքան հայտնի խնդիրներ, վերջին պարտությունը կատաիլզատոր հանդիսացավ, և գործկոմում երեկ քննարկում ունեցանք ֆուտբոլում տիրող իրավիճակի վերաբերյալ, ու այդ քննարկման արդյունքում Վանեցյանն իր կամքով, իր որոշմամբ հրաժարականի դիմում ներկայացրեց գործկոմին, և գործկոմն ընդունեց: Բացի դրանից, գործկոմը այս հրաժարականին զուգահեռ և միաձայն որոշում կայացրեց, որ առողջացման գործընթաց պետք է սկսվի ֆուտբոլում (ի դեպ, սրա հետ համաձայն էր նաև պարոն Վանեցյանը), և որոշում կայացվեց դեկտեմբերի 23-ին հրավիրել արտահերթ ընդհանուր ժողով, որի ընթացքում կընտրվի ՀՖՖ նոր նախագահ, ինչպես նաև նոր գործկոմ, իսկ մինչ այդ գործկոմը պետք է քայլեր ձեռնարկի ֆուտբոլում տիրող իրավիճակն առողջացնելու և նոր ընտրությանը նախապատրաստվելու ուղղությամբ՝ նաև մաքրելով այն ՀԿ-ների ցուցակը, որոնք պետք է ընտրեն նոր գործկոմ և նոր ՀՖՖ: Կան մի շարք ՀԿ-ներ, որոնք ֆիկտիվ են, գործում են միայն թղթի վրա: Նաև կան կազմակերպություններ, որոնք կասկածելի կապեր ունեն կասկածելի անձանց հետ: Պետք է մաքրվի ՀԿ-ների ցուցակը, և ապահովվեն արդար ընտրություններ:

– Ճիշտ կլինի՞ հետահայաց մեղադրել Արթուր Վանեցյանին միանձնյա կառավարման և որոշումներ կայացնելու մեջ:

– Կարծում եմ՝ էթիկայի նորմերը պահանջում են, որ ես ընդամենն ասեմ, որ երեկ գործկոմը շնորհակալություն է հայտնել Ա. Վանեցյանին համատեղ աշխատանքի համար և ընդունել նրա հրաժարականը: Կարծում եմ՝ արդեն չարժի խոսել այն մասին, թե ինչ է եղել, որովհետև արդեն հրաժարական է տվել:

– Մարզական բացատրությունները հասկանալի են և ընդունելի, բայց չկա՞ն քաղաքական բացատրություններ:

– Ֆուտբոլում և ՀՖՖ-ում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և մոտակա մեկ ամսվա ընթացքում դեռևս գործող գործկոմը կստեղծի նախադրյալներ այդ խնդիրների լուծման համար, իսկ մեկ ամիս հետո նոր գործկոմը և ՀՖՖ նոր նախագահը կշարունակեն այդ աշխատանքը:

– Այնուամենայնիվ, մի՛ կանխեք քաղաքական նախադրյալների մասին իմ հարցը. միայն ֆեդերացիայի բուն մարզական գործունեությա՞ն հետևանք է այս փոփոխությունը:

– Իհարկե, ոչ:

– Ես նկատի ունեմ ԱԱԾ պետի պաշտոնից Ա. Վանեցյանի հրաժարականը, դրանից հետո ներքաղաքական իրադարձությունները, որոնք այդ անձի շուրջ էին ձևավորվում:

– Մեկնաբանությունները տարբեր կարող են լինել: Կարող է լինել մեկնաբանություն, որ վերջին շրջանի՝ ֆուտբոլի հետ կապ չունեցող իրադարձությունները ազդած կլինեն ՀՖՖ-ի վրա, բայց երեկվա որոշումները, այսինքն՝ պարոն Վանեցյանի հրաժարականի որոշումը և դեկտեմբերի 23-ին նոր գործկոմ ընտրելու վերաբերյալ որոշումը բացառապես ֆուտբոլային պատճառներ ունեն, այդ ֆուտբոլային պատճառներն էլ գուցե այլ պատճառներ ունեն, գուցե չունեն: Բայց մեր միակ նպատակը ֆուտբոլի առողջացումն է:

– Ճի՞շտ է, որ Վանեցյանը պայման է դրել՝ ես կհրաժարվեմ, եթե բոլորն են հեռանում:

– Ո՛չ: Առնվազն գործկոմի երեկվա նիստում այդպիսի բան չի եղել, պարոն Վանեցյանի հրաժարականն իր որոշումն է, իսկ նոր ընդհանուր ժողով հրավիրելը, որպեսզի նոր գործկոմ ընտրվի, գործկոմի որոշումն է:

– Խոսքս միայն Վանեցյանի մասին չէ, այլ այն պաշտոնյաների, որոնք իշխանությունից դուրս են եկել աղմկոտ հայտարարություններով, և սա որոշ վերլուծաբանների թույլ է տալիս ենթադրել, որ իշխանության ներսում ականներ են եղել: Դուք կօգտվեի՞ք այդ հիմնավորումից:

– Ես կատեգորիկ բառեր չեմ սիրում օգտագործել: Ականը, կարծում եմ, այդպիսի բառ է: Կարող եմ ասել, որ ընդհանրապես քաղաքականության մեջ մարդիկ աշխատում են թիմի հետ, հետո չեն աշխատում, որոշ դեպքերում դա անհամաձայնությունների հետևանք է, որոշ դեպքերում դա բերում է հայտարարությունների՝ արդար կամ անարդար, որոշ դեպքերում վիրավորվածության կամ չբավարարված ամբիցիաների հետևանք է, և, այո՛, որոշ դեպքերում էլ կարող է լինել մութ պայմանավորվածությունների հետևանք: Բայց հիմա դա կարևոր չէ, մենք պետք է ապագային նայենք:

– Դուք չասացիք, որ կարող է և սխալված լինել իշխանությունը:

– Իհարկե, իշխանությունը կարող է և սխալված լինել:

– ՀՀ երրորդ նախագահի՝ եվրոպական ամբիոնից ելույթը ձեր հանձնաժողովում քննարկվե՞լ է՝ որպես ելույթ եվրոպական ամբիոնից:

– Նախ՝ դա եվրոպական կազմակերպության ամբիոն չէր, այլ եվրոպական կուսակցության համաժողովի ամբիոն էր. ո՛չ, չի քննարկվել այդ ելույթը, և ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի որևէ ելույթ, մեծ հաշվով, արժանի է քննարկման:

– Ինչո՞ւ եք այդպես մտածում:

– Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի ասելիքը որևէ մեկին հետաքրքիր է, որովհետև Սերժ Սարգսյանը կարևոր չէ:

– Ձեզ համար կարևոր չէ նաև նրա մտահոգությունը արցախյա՞ն հարցի վերաբերյալ:

– Բացարձակ: Ինձ համար Սերժ Սարգսյանի արտաբերած որևէ միտք կարևոր չէ, որովհետև ես և Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ունենք բոլոր հիմքերը կասկածելու պարոն Սարգսյանի անկեղծությանը, տրամաբանությանը և նրա շատ այլ որակներին: Ինձ չի հետաքրքրում որևիցե հանրապետականի մտահոգություն, որովհետև նրանք 20 տարի ունեին բազմաթիվ հնարավորություններ մտահոգվելու համար, նրանք չեն մտահոգվել, և հիմա չեմ հավատում նրանց մտահոգությանն ու անկեղծությանը: Ինձ հետաքրքիր է, թե ինչ մտահոգություններ ունեն ՀՀ քաղաքացիները և առողջ քաղաքական ուժերը, իսկ թե ինչ մտահոգություններ ունեն փլված ավտորիտարիզմի ռևանշիստները, ինձ բացարձակ չի հետաքրքրում:

– Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ նրանք տիրապետում են մի տեղեկության, որը մտահոգության պատճառ կարող է լինել:

– Չգիտեմ՝ իրենք ինչ տեղեկությունների են տիրապետում, արդեն ասացի, թե ինչ կարծիքի եմ նրանց մասին:

– ԲՀԿ-ի և «Իմ քայլի» հարաբերությունները նորմա՞լ են այս պահին գնահատվում:

– Նայած, թե ինչպես ենք մեկնաբանում նորմալ բառը… Նորմալ է, որ իշխանական և ոչ իշխանական խմբակցությունների մեջ սիրո հարաբերություններ չեն: ԲՀԿ-ն իր պատմության ընթացքում պարբերաբար իդենտիֆիկացիայի կամ ինքնության ֆիքսման խնդիր է ունեցել: Նորմալ է, որ սուր բանավեճեր են տեղի ունենում, նորմալ չէր լինի, եթե ԲՀԿ-ն «Իմ քայլի» հետ այնպիսի հարաբերություններ ունենար, ինչպիսին ՀՀԿ-ի հետ ուներ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում